Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.10.2017 | 00:02

Չարիք մի՛ գործիր, և քո վրա չարիք չի գա։ Հեռու՛ մնա անիրավությունից, և այն հեռու կմնա քեզնից։ Որդյա՛կ, մի՛ սերմանիր անիրավության ակոսի մեջ, որպեսզի այն յոթնապատիկ չհնձես։ Տիրոջից իշխանություն մի՛ խնդրիր և թագավորից` փառքի աթոռ։ Տիրոջ առջև մի՛ փորձիր արդարանալ և թագավորի առջև ճարտարախոս մի՛ երևար։ Մի՛ ձգտիր դատավոր լինել, գուցե չկարողանաս վերացնել անիրավությունը։ Գուցե երբևէ ակնածելով հզորից` սայթաքես քո արդարությունից։


Սիրաքի իմաստություն 7. 1-6

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ